Ցեղասպանություն08:02, 04 Սեպտեմբեր 2015
Թուրքիայում քննադատել են ԵՄ հարցերով նախարարի՝ Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարությունը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող Եվրամիության հարցերով նախարար Ալի Հայդար Քոնջայի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը քննադատել են իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունները: Այս մասին տեղեկացնում է թուրքական "Timetürk" լրատվական կայքը:
Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահի պաշտոնակատար Ահմեթ Այդընն ասել է, որ մեկ քաղաքական գործչի «անպատասխանատու հայտարարությունը» հիմք ընդունելով, սխալ է այն որպես պետության պաշտոնական մոտեցում ընդունել:
Այդընն ընդգծել է, որ 1915 թվականի վերաբերյալ Թուրքիայի թեզը, դիրքրոշումը հայտնի է: Ըստ պատգամավորի՝ Թուրքիայի պետությունն իր ավանդույթներն և արտահայտվելու իր սկզբունքներն ունի, իսկ այս հարցում Թուրքիան ունի իր բառապաշարը, որն էլ հիմք պետք է ընդունել:
Նա հիշեցրել է, որ սա ԱԶԿ-ի կառավարությունը չէ, այլ սահմանադրության պահանջով կազմված ժամանակավոր կառավարություն, որի մեջ ընդգրկված քրդամետ կուսակցության ներկայացուցչի խոսքերը պետք է ընդունել որպես «անընդունելի, անպատասխանատու, անձնական մոտեցում»:
Գլխավոր ընդդիմադիր ԺՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնակատար Էնգին Ալթայը, ժխտելով Հայոց ցեղասպանության փաստն, ասել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցավալի դեպքեր են տեղի ունեցել: Եմ նախարարի հայտարարությանն անդրադառնալով՝ Ալթայն ասել է. «Եթե իրեն թողնենք, մի մարդու սպանությունն էլ կոտորած կասի»: Նա ասել է, որ նախարարի մակարդակով նման հայտարարություն անելը սխալ է և ծանր դրության մեջ է դնում Թուրքիային:
Հիշեցնենք, որ քրդամետ կուսակցությունը ներկայացնող նախարարը, պատասխանելով «Հայոց ցեղասպանության հարցը ԵՄ-ի օրակարգ բերվելու դեպքում ինքը ինչ դիրքորոշում կորդեգրի» հարցին, ասել էր. «Ակնհայտ է, որ կոտորած եղել է: Դա բոլորն են ընդունում: Հիմնական հարցը դրա բնութագրման մեջ է: Այս հարցն էլ մեր կուսակցության հետ կքննարկենք և միասնաբար ընդունված որոշման վերաբերյալ մեր տեսակետը կհստակեցնենք»:
Հայտարարությունը թուրքական մամուլում մեծ աղմուկ էր բարձրացրել ու արժանացել էր քննադատության, որից հետո նախարարը իր վերջին հայտարարության մեջ պարզաբանել էր. «Ես «ցեղասպանություն» արտահայտությունը չեմ օգտագործել: Թուրքիան պետք է առերեսվի անցյալի իրողությունների հետ: Մի՞թե 1915 թվականին որևէ բան չի եղել: Բա ու՞ր են այդ հայերը: Փաստ է, որ սպանություններ են եղել, և դրա անունն էլ կոտորած է: Ցեղասպանություն չեմ ասել , բայց դա կոտորած է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |