Հասարակական10:43, 04 Սեպտեմբեր 2015
Էսքիշեհիրի հայկական եկեղեցու բարեկարգման աշխատանքները կավարտվեն 2-3 ամսից

Թուրքիայի Էսքիշեհիրի Սիվրիհիսար շրջանում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցում բարեկարգման աշխատանքներ են կատարվում, որոնք կավարտվեն 2-3 ամիս:
Այժմ կատարվում են ջրմատակարարման, լուսավորման աշխատանքները, եկեղեցու տարածքում տեղադրվելու են քանդակագործ Մեթին Յուրդանուրի ստեղծագործոթւոյւնները:
Սիվրիհիսարի շրջկենտրոնի աշխատակիցները «Ակօս» շաբաթաթերթի հետ զրույցում հայտնել են, որ ցանկանում են, որ Պոլսի Հայոց պատրիարքության մասնակցությամբ բացման արարողություն կատարվի: Նրանք հայտնել են, որ շրջկենտրոնը դրական է վերաբերվում եկեղեցին պաշտամունքային արարողությունների համար բացելուն, սակայն դրա որոշումը քաղաքական կամք է պահանջում:
Եկեղեցին կառուցվել է 1650 թվականին, 1876 թվականին հրդեհից վնասված եկեղեցին վերաբացվել է 1881 թվականին: Եկեղեցու վերակառուցումը սկսվել է 2010 թվականին, երբ Սիվրիհիսարի շրջկենտրոնի սեփականությունը համարվող եկեղեցին հանձնվել է Մշակույթի նախարարությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայում ընթացող բողոքի ակցիաները Պիկաչուի մասնակցությամբ մեծ տարածում են գտել և քննարկվել թուրքական մեդիայում։

Թուրքիայի նախագահը նշել է, որ շատ նահանգներում՝ Ստամբուլից մինչև Մարդին ու Հաթայ, դարեր շարունակ գոյակցում են էզանը, հազանն ու զանգը։

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |