Ղարաբաղ12:18, 04 Սեպտեմբեր 2015
Ղարաբաղ այցելած ամերիկացի լրագրողը ներողություն է խնդրել Ադրբեջանից

Ամերիկյան «National Geographic» ամսագրի լրագրող Փաոլ Սալոփեքը ներողություն է խնդրել Ադրբեջանի կառավարությունից և ժողովրդից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար: Թուրքական «timeturk» լրատվական կայքը, հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը, նշում է, որ Սալոփեքը նամակ է հղել իրենց, որտեղ նա խնդրել է, որպեսզի իրեն չներառեն «անցանկալի անձանց» ցուցակի մեջ:
Նա նշել է նաև, որ իր կատարած այցով ամենևին նպատակ չուներ իրականացրել քարոզչություն` ի օգուտ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը:
Հավելենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հանրապետություն այցելելու համար «Անցանկալի անձանց ցուցակ»-ի մեջ է ներառել այնպիսի երկրների լրագրողների, մտավորականների և արվեստագետների`ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հոլանդիան , Ֆրանսիան,Դանիան և մի շարք այլ երկրներ: Վերջերս էլ Ադրբեջանի սև ցուցակում էր հայտնվել Լեռնային Ղարաբաղ այցելած, իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերաթ Կաբալյեն
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |