Տնտեսական09:51, 05 Սեպտեմբեր 2015
Թուրքական լիրան աննախադեպ չափով արժեզրկվում է ամերիկյան դոլարի նկատմամբ
Թուրքիայում առկա քաղաքական անորոշությունն ու բորսայական տատանումները երկրում արտարժույթի և ոսկու փոխարժեքների իսկական փոթորիկ են առաջացրել: Տեղական արժույթի նկատմամբ դոլարի և ոսկու փոխարժեքի աննախադեպ աճ է գրանցվել: Այսօր բորսայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը ռեկորդային գին է գրանցել:
Ըստ թուրքական «Bitlishaber.com» լրատվակայքի՝ կարճ ժամանակով 3 լիրայի սահմանագիծը հատած 1 ամերիկյան դոլարը այս պահին համարժեք է 2.99 թուրքական լիրային: Նման փոխարժեքը պահպանվում է արդեն չորրորդ օրը: Իսկ 1 եվրոն ներկայումս համարժեք է 3.3 թուրքական լիրայի: Նախորդ օրվա համեմատ դոլարի և եվրոյի փոխարժեքը բարձրացել է 0,01 լիրայով:
Աննախադեպ աճ է գրանցել նաև ոսկու գինը: Վերջերս գնային մեծ անկում ապրած ոսկու համար անցյալ շաբաթ գրանցվել է վերջին 4 տարիների ամենաբարձր գինը: Ձուլակտորի վաճառքի գինը մեկ գրամի դիմաց հասել է 107.75 լիրայի, իսկ Թուրքիայում մեծ տարածում ունեցող, իր տեսքով մետաղադրամ հիշեցնող ոսկին (tam altın) գնահատվում է 720 լիրա: Այն հայտնի է որպես «Հանրապետական ոսկի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |