Տարածաշրջան08:16, 07 Սեպտեմբեր 2015
Զինված բախումներ և պարետային ժամ Դիարբեքիրում. կա 2 զոհ

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում լարված իրադրություն է: Թուրքական «haberturk.com» լրատվակայքի համաձայն՝ սեպտեմբերի 5-6-ի գիշերը թուրքական անվտանգության ուժերի կողմից Դիարբեքիրում ռազմական գործողություն է իրականացվել «Քրդական բանվորական կուսակցության» նկատմամբ: Գործողության ընթացքում քուրդ զինյալների կողմից գնդակոծվել է մեկ ոստիկանական զրահամեքենա, ինչի հետևանքով երկու ոստիկան զոհվել է, երեքը՝ վիրավորվել: Սուրում արգելվել է ելումուտը, ինչի հետևանքով քաղաքի այդ շրջանում ապրող մեծ թվով մարդիկ չեն կարողանում իրենց տները գնալ: Մյուս կողմից, խաղաղ բնակչությանը արգելվել է փողոց դուրս գալ: Դա առաջացրել է Սուրի տարածք մտնել չկարողացող քաղաքացիների զայրույթն ու բողոքը:
Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ քաղաքացիների կյանքի և ունեցվածքի անվտանգության ապահովման նպատակով 06.09.2015թ. 09:30-ից մինչև հաջորդ հայտարարությունը Դիարբեքիրի Սուր շրջանում պարետային ժամ է հայտարարվում:
Ըստ աղբյուրի՝ քաղաքում լարվածությունը դեռ շարունակվում է: Տարբեր կողմերից կրակոցների, պայթյունների ձայներ են լսվում, միաժամանակ կառավարության կողմից տարածքում գործի է դրվել օդային զինուժը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
«Ցեղասպանության անեծքն այս հողերի վրայից չի վերանա, Թուրքիան լավ օր չի տեսնի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |