Մարզական08:13, 08 Սեպտեմբեր 2015
Օզբիլիս. «Թուրքական ակումբների` իմ նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու լուրերը բամբասանք են»
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց, թուրքական ֆուտբոլային ակուբների հետաքրքրվում են իրենով: Թուրքական «habertuar» լրատվական կայքը գրում է, որ Օզբիլիսը այդ լուրերը բամբասանք է որակել՝ ասելով. «Թուրքական ակումբների իմ նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու լուրերը ասեկոսեներ են: Ես Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ եմ և ցանկանում եմ իմ թիմի խաղերի վրա կենտրոնանալ»:
Օզբիլիսը հայտնել է, որ աշխատում է հին մարզավիճակը ձեռք բերելու ուղղությամբ, սակայն դրա համար իրեն ժամանակ է հարկավոր:
Թուրքական կայքը հիշեցնում է, որ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ թուրքական «Բուրսասփոր» ակումբը ցանկանում է գնել Օզբիլիսին, սակայն օգոստոսի 30-ին НТВ+ հեռուստաալիքի սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտնել էր, թե հայ ֆուտբոլիստը չի ցանկանում կարիերան Թուրքիայում շարունակել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Ակումբն առաջիկա 3 տարում զրկված կլինի նոր ֆուտբոլիստներով համալրվելու տրանսֆերային պատուհանի հնարավորությունից։
Արձանի համար ծախսվել է 400.000 թուրքական լիրա՝ մոտավորապես 11.400 ամերիկյան դոլար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |