Հասարակական11:29, 08 Սեպտեմբեր 2015
Անկարայում հիշատակել են 1955թ.-ի սեպտեմբերի 6-7-ի իրադարձությունները
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կազմակերպվել է բողոքի ցույց` 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում հայ, հույն և հրեա բնակչության դեմ իրականացված հարձակումների 60-րդ տարելիցի հետ կապված: «Demokrathaber»-ի հաղորդմամբ`բողոքի ցույցին մասնակցել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) հայ կին պատգամավոր Սելինա Դողանը, թուրք հայտնի քաղաքագետ և հրապարակախոս Բասքըն Օրանը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ- HDP) նախկին պատգամավոր Դեմի Չելիքը և մի շարք ակադեմիկոսներ:
Ցուցարարները իրենց ձեռքում պահել էին պաստառ որի վրա գրված էր. «Սեպտեմբերի 6-7 ջարդերը չենք մոռացել, չենք մոռանալու»: Եղել են նաև հարձակման ենթարկված եկեղեցիների, գերեզմանների լուսանկարներ:
Նշենք, որ նմանատիպ ցույց անցկացվել է նաև Ստամբուլում, «Մարդու իրավունքների միության» մի շարք անդամների մասնակցությամբ:
Հավելենք, որ 1955թ սեպտեմբերի 6-ին Թուրքիայի պետական ռադիոյով հայտարարվել էր, որ Թուրքիայի Սալոնիկ քաղաքում գտնվող Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի հայրական տան վրա ռումբ է նետվել: Սեպտեմբերի 6-ին, կեսօրից հետո թուրքական տարբեր երիտասարդական կազմակերպություններ և գլխավորապես իշխանությունների աջակցությամբ ստեղծված «Կիպրոսը թուրքական է» միությունը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպում են բողոքի հանրահավաք` կապված այդ դեպքի հետ: Դրանից հետո բողոքարարները սկսում են քարեր նետել Թաքսիմին մոտ Իսթիքլյալ պողոտայում գտնվող հույներին և հայերին պատկանող խանութների վրա, իսկ կարճ ժամանակ անց հայտնվում են նախօրոք մահակներով և այլ անհրաժեշտ գործիքներով զինված խմբեր, որոնք սկսում են հարձակվել, կոտրել ու թալանել ոչ մուսուլմաններին պատկանող խանութները, արհեստանոցները, տները, դպրոցները, եկեղեցիները և անգամ գերեզմանատները: Ջարդերը չեն սահմանափակվել միայն Իսթիքլյալ պողոտայով, այլ արագորեն տարածվել են Ստամբուլի մյուս թաղամա- սեր` Բաքըրքյոյ, Բեյօղլու, Բեյքոզ, Բեշիքթաշ, Էմինոնյու, Էյուփ, Ֆաթիհ, Քադըքյոյ, Սարըյեր, Շիշլի, Ուսքյուդար, անգամ Ստամբուլի մոտակայքում գտնվող Մարմարա ծովի Իշխանաց կղզիներ, որտեղ բնակվում էին հույներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |