Իրավական07:25, 10 Սեպտեմբեր 2015
Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանխագահ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ հետաքննություն է սկսել։
«Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Դեմիրթաշը մեղադրվում է բացեիբաց հանցագործության դրդելու (քրեական օրենսգրքի 214-րդ հոդվաի 1-ին կետ), հանրապետության նախագահին վիրավորելու (քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1,2,3 կետեր), ահաբեկչական կազմակերպության քարոզչությամբ զբաղվելու (ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի 7/2 հոդված), թուրք ազգին, պետականությունը վիրավորելու (301-րդ հոդվածի 1,4 կետեր) մեջ: Գլխավոր դատախազությունը դիմել է Արդարադատության նախարարությանը` պահանջելով Դեմիրթաշին զրկել պատգամավորական անձեռնամխելիությունից՝ համաձայն սահմանադրության 83-րդ հոդվածի:
Հետաքննության համար հիմք են դարձել Դեմիրթաշի խոսքերը, որոնք նա հնչեցրել էր Դիարբեքիրում մամուլի ասուլիսի ժամանակ։ Դեմիրթաշը նախօրեին իր կուսակցության գրասենյակի, սեզոնային քուրդ բանվորների վրա հարձակումների մեջ մեղադրել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը և կառավարությանը:
«Մենք հարգում ենք բողոքի նպատակով փողոց դուրս եկածներին: Բոլորն էլ իրավունք ունեն իրենց բողոքն արտահայտելու: Այս առումով որևէ ասելիք չունենք: Քննադատություններն էլ լսում ենք և փորձում ենք հասկանալ: Մեր խոսքերն ուղված են ԱԶԿ-ի և Ազգային հետախուզական կազմակերպության կողմից ստեղծված և գործի դրված ավազակախմբերին: Դրանք բոլորը հատ առ հատ բացահայտվել են՝ նրանք վարձու մարդիկ են»,-ասել է Դմիրթաշը՝ հավելելով, որ բոլոր հարձակումները պետության կողմից են իրականացվել:
Նա մեղադրել է ԱԶԿ-ին իշխանությունը զավթելու մեջ: «Ասում են, եթե մեզ 400 պատգամավոր չտաք, ձեր քթերից կբերենք և սա ասում են բացեիբաց»,- ընդգծել է քրդամետ կուսակցության համանախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |