Տնտեսական10:25, 11 Սեպտեմբեր 2015
Սառեցվել են «Թուրքական հոսք» գազատարի կառուցման բանակցությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության խորհրդականի օգնական Սեֆա Սադըք Այթեքինը հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև «Թուրքական հոսք» գազատարի շինարարության շուրջ բանակցություննեը սառեցվել են:
Թուրքական «Haber7» լրատվամիջոցի իրազեկմամբ` Այթեքինը նշել է. «Ռուսաստանի հետ բանակցությունները այս վիճակով մտել են փակուղի: Ռուսները «BOTAŞ»-ի և «Gazprom»-ի միջև զեղչի հետ կապված բանակցությունները դիտարկում են որպես «Թուրքական հոսք»-ի համար նախապայման: Մենք էլ դա դիտարկում ենք որպես մեկնակետ»:
Անդրադառնալով 2015թ. հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններին և հիշեցնելով որ դրա արդյունքում Թուրքիայում այդպես էլ կոալիցիոն կառավարություն չի կազմվել, Այթեքինը շեշտել է, որ բանակցությունները մնացել են նույն կետում, ինչ կար նախքան ընտրությունները, որևէ առաջընթաց չի եղել:
Նշելով, որ Թուրքիան բնական գազ գնելու ծավալներով Գերմանիայից հետո հանդիսանում է Ռուսաստանի ամենախոշոր գործընկերը, թուրք պաշտոնյան հավելել է. «Եթե ռուսական կողմը առանց նախապայմանի գնար զեղչի, ապա այժմ ավելի հուսադրող հանգրվանի հասած կլինեինք:»
Նշենք, որ «Թուրքական հոսք» նախագիծն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Անկարայում հայտարարել էր, որ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն կիրականացվի «Թուրքական հոսք» նախագիծը:
Նախատեսվում էր, որ «Թուրքական հոսք»-ի խողովակաշարի ընդհանուր երկարությունը պետք է լինի 910կմ, որի 660կմ հատվածը պետք է անցներ Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով: Ըստ ծրագրի՝ այդ գազատարով պետք է 15.8 մլն խմ բնական գազ Թուրքիայի տարածքով արտահանեկլ եվրոօական երկրներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |