Իրավական09:08, 11 Սեպտեմբեր 2015
Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորին սպառնում է 4-19 տարվա ազատազրկում

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի գլխավոր դատախազությունը Արդարադատության նախարարությունից պահանջել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչպես նաև դատական գործ հարուցել նրա նկատմամբ մի շարք մեղադրանքներով:
Թուրքական «mynet» լրատվական կայքի փոխանցմամբ` Դիարբեքիրի դատախազությունը լրագրողներին մամուլի ասուլիսով պարզաբանել է, որ Դեմիրթաշը թուրքական պետությանը և պետական կառույցներին վիրավորող հայտարարություններ է արել:
Բացի դրանից «ԺԴԿ»-ի համանախագահը մեղադրվում է նախագահ Էրդողանին վիրավորելու և ահաբեկչական կազմակերպության քարոզչություն իրականացնելու, ինչպես նաև բացեիբաց հանցագործություն հրահրելու մեջ: Նշվում է, որ վերոնշյալ մեղադրանքների ապացուցուման դեպքում Դեմիրթաշին սպառնում է 4-19 տարի ազատազրկում:
Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջը ներկայացվել է Թուրքիայի սահմանադրության 83-րդ հոդված համաձայն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |