Քաղաքական12:18, 11 Սեպտեմբեր 2015
Թուրք լրագրողը կազմել է Թուրքիայի և իսլամի թշնամիների ցուցակը

Թուրքական իշխանամետ «Yeni Akit» պարբերականի հոդվածագիր Աբդուրրահման Դիլիփաքը սեպտեմբերի 11-ի իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի և ընդհանրապես մահմեդական աշխարհի «թշնամիների» խնդրին՝ ներկայացնելով իբրև թե հակաիսլամական համագործակցության մեջ գտնվող երկրների և միջազգային կառույցների սեփական ցուցակը: Ըստ թուրք լրագրողի՝ իր կողմից «չարիքի ճակատ» անվանված այդ համագործակցության մեջ ներառված են Իրանը, Իսրայելը, Սիրիան, Եգիպտոսը, Գերմանիան, ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան, Վատիկանը, Հունաստանը, Կիպրոսի Հանրապետությունը:
««Չարիքի ճակատին» միայն Էրդողանը կամ AKP (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն- խմբ.) չէ, որ հետաքրքրում է, ավելին՝ նրա խնդիրը առանձին վերցրած միայն Թուրքիան էլ չէ, այլ ողջ մահմեդական աշխարհը», - գրում է նա:
Ըստ Դիլիփաքի՝ նշված բոլոր երկրները, ինչպես նաև ՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության մի շարք անդամներ, կանգնած են « Իսլամական Պետության» (ԻՊ- İŞİD) և նրա երիտասարդական թևը համարվող «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» (ՀԺԱԿ –Ճ /DHKP-C) թիկունքում: Ավելին, թուրք լրագրողը մեղադրում է նաև «հայ ահաբեկչական խմբերին», մասոնական կազմակերպություններին, «զուգահեռ կառույցին» , այսպես կոչված «սպիտակ թուրքերին» ՝ «համընդհանուր պատերազմ» կազմակերպելու և իսլամի դեմ «խաչակրաց արշավանք» սկսելու մեջ:
Իշխանամետ թերթի թղթակիցը առաջ է քաշում այն կարծիքը, թե Անկարան պետք է այս հարցը բարձրացնի Միջազգային քրեական դատարանում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում և մի շարք այլ միջազգային իրավական հարթակներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սպիտակ տունն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդի ուղերձին, որով PKK-ին կոչ է արվել վայր դնել զենքերը:

«Ես ինձ վրա եմ վերցնում զինաթափման այս կոչի պատմական պատասխանատվությունը»,- ասել է քրդերի առաջնորդը։

Վաղվա Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները Ստամբուլում կկենտրոնանան դեսպանություններին առնչվող դիվանագիտական խնդիրների լուծման վրա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |