Մշակութային08:01, 12 Սեպտեմբեր 2015
Երևանում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ստեղծագործություն կհնչի

Թուրքիայում հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանը (Ջենք Թաշքան) սեպտեմբերի 24-ին համերգ կտա Երևանում: Թուրքական «Bianet» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Թոշիկյանը Հայաստան է ժամանելու պետության հրավերով, իսկ համերգը տեղի է ունենալու կոմիտասյան շաբաթվա ընթացքում, որն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում:
Համերգը բաղկացած է 2 մասից: Առաջին մասում Պարթև Գարյանի, Սիբիլ Փեքթորոսօղլուի և Լիդա Քյոսեօղլուի կատրարմամբ կհնչեն Թոշիկյանի հայերեն ստեղծագործությունները: Երկրորդ հատվածում կլինի 2007 թվականին սպանված «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված օրատորիայի պրիմիերան: Թոշիկյանի և Բերճուհի Բերբերյանի (խոսքեր) համատեղ ստեղծագործությունը Թոշիկյանի հետ միասին կներկայացնի Հակոբ Մամիկոնյանի ղեկավարած Լուսավորիչ երգչախումբը:
Թոշիկյանը հայտնել է, որ առաջին անգամ որպես կոմպոզիտոր Հայաստանից համերգի հրավեր է ստացել: Երաժշտի խոսքերով իր համար պատվաբեր է, որ պոլսահայ մի կոմպոզիտորի ստեղծագործությունները հնչելու են Երևանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |