Տնտեսական13:41, 14 Սեպտեմբեր 2015
Ահաբեկիչները Սիրիայում աճող բամբակը վաճառում են Թուրքիային
«Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական կազմակերպությունը Սիրիայից զավթած տարածքներում աճող բամբակը Թուրքիայում է վաճառում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով ֆրանսիական AFP լրատվական գործակալությանը:
«Ոլորտի ներկայացուցիչները հայտնում են, որ մինչև վերջերս ԻՊ-ն իր ֆինանսական միջոցները համալրում էր Ռաքքա և Դեր–Զոր շրջաններում աճող չմշակված բամբակը Թուրքիայում վաճառելով»,- գրում է աղբյուրը՝ հավելելով, որ Ռաքքան և Դեր-Զորը Սիրիայի բամբակի արտադրության 1/3-ն են ապահովում:
Քաղաքացիական պատերազմի պատճառով երկրում մեծապես տուժել է բամբակի արտահանումը: Եթե մինչ պատերազմը Սիրիայից տարեկան 600.000 տոննա բամբակ էր արտահանվում, ապա այժմ այդ թիվը հասել է 70.000-ի, ընդ որում, դրանից միայն 3.000 տոննան է պաշտոնապես գրանցվել:
Ահաբեկչությունների ֆինանսավորման հարցերով զբաղվող Ժան Շառլ Բրիսարդը կարծիք է հայտնել, որ ԻՊ-ը, հավանաբար, դեռ շարունակում է բամբակ վաճառել Թուրքիային: Ըստ մասնագետի՝ ԻՊ-ը Թոււրքիայի հետ բամբակի առևտրում միջնորդներ է օգտագործում, արտադրողներից հարկեր և միջնորդավճարներ է գանձում, ինչի շնորհիվ յուրաքանչյուր գործարքի 50 տոկոսը բաժին է ընկնում ԻՊ-ին:
Բրիսարդը նաև նշել է, որ հնարավոր է՝ ԻՊ-ը շատ ավելի մեծ ծավալով բամբակ է վաճառում Թուրքիային, քան ենթադրում են միջազգային կազմակերպությունները:
Նշվում է, որ ԻՊ-ի միջնորդները տարեկան 10 տոննա բամբակ են վաճառում Թուրքիային: Աղբյուրը մտահոգություն է հայտնում, որ հագուստ արտադրող որոշ հայտնի ընկերություններ, փաստորեն, իրենց արտադրությունում օգտագործում են հենց ահաբեկիչների ներկրած բամբակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային Հիդրոէլեկտրականության միությունը հրապարակել է «Հիդրոէելեկտրական էներգետիկայի պատկերը 2024» զեկույցը:
Թուրքիայի արտահանողների խորհուրդը հրապարակել է 2024-ի առաջին 5 ամսիների արտահանման վերաբերյալ տվյալները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023 թվականի գնողունակության համարժեքության տվյալները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչման որոշմանը։
Ծագումով հայ լրագրողը, ով թուրքական լրատվականների համար հոդվածներ է պատրաստում, անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական և տնտեսական վիճակին:
Իսրայել Կացը Թուրքիայի նախագահին մեղադրել է քրդերին կոտորելու մեջ և կոշտ արձագանքել Իսրայելի հասցեին ուղղված նրա մեղադրանքներին:
2023-ի դոլարային միլիարդատերերի ցանկում ներառված է 2871 անձ, որոնցից կին միլիարդատերերի թիվը կազմում է 369։
Օրակարգում է եղել Իսրայելի կողմից Լիբանանի ուղղությամբ իրականացվող հարձակումները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |