Հասարակական12:48, 15 Սեպտեմբեր 2015
Թուրքական «Doğan» մեդիա խումբը մեղադրվում է ահաբեկչություն քարոզելու մեջ
Թուրքական «Doğan Media Grubu» («Դողան» մեդիա խումբ) կազմակերպությանը պատկանող լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների պատճառով Doğan-ի պատասխանատուների նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ ահաբեկչության քարոզչության մեղադրանքով:
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն՝ Բաքրքոյի հանրապետական դատախազությունը «Güneş» թերթի՝ 2015թ սեպտեմբերի 10-ի համարում հրատարակված «Ահա քեզ փաստաթուղթ» վերնագրով հոդվածը որպես հիմք ընդունելով ՝ «Doğan» մեդիա խմբի նկատմամբ ինքնուրույն հետաքննություն է սկսել:
Հայտնի է դարձել, որ հետաքննության առիթ են հանդիսացել «Doğan»-ին պատկանող որոշ հեռուստատեսությունների և թերթերի կողմից «2015թ օգոստոսի 29-ին Սիիրթում զոհված զինվորների նկարների՝ առանց գրաքննության հրապարակումը», «Թունջելիում սպանված PKK-ի քուրդ զինյալների լուսանկարների գրաքննությունը» և այլն:
Նշենք, որ Dogan մեդիա խմբի կազմում գործում են այնպիսի ազդեցիկ լրատվամիջոցներ, ինչպիսիք են CNN Turk հեռուստաընկերությունը, «Hurriyet» և «Radikal» օրաթերթերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |