08:14, 16 Սեպտեմբեր 2015
Մահչուփյան .«Էրդողանը միջամտում է իշխող կուսակցության որոշումներին՝ ցուցադրելով իր անփոխարինելիությունը»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նախկին գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը հարցազրույց է տվել CNN-ի թուրքական ծառայությանը: Անդրադառնալով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP)՝ առաջիկա համագումարին, Մահչուփյանը նշել է. «Մինչ այժմ միշտ էլ Էրդողանի անմիջական ազդեցությունը զգացվել է: Նա մի պահ ազատ թողեց ԱԶԿ-ին, ցանկացավ տեսնել, թե ինչ տեղի կունենա, բայց տեսավ, որ իրադարձություններն իր միջամտությունն են պահանջում: Դրա համար էլ միջամտեց»:
Ըստ Մահչուփյանի՝ ԱԶԿ-ի կուսակցական խորհրդի որոշումներին միջամտած Էրդողանը դրանով ցանկացել է նաև ընդգծել իր անփոխարինելիությունը: Թուրքիայի վարչապետի նախկին խորհրդականը ընդգծել է, որ վերջին շրջանում ԱԶԿ-ի ներսում որոշակի լարվածություն է առաջացել՝ կուսակցության խորհրդի ձևավորած ընտրացուցակի հետ կապված:
Այդ ցուցակն առաջացրել է կուսակցության անդամների դժգոհությունը, և դա ընկալվել է որպես վարչապետին ուղղված դժգոհություն…
«Ընտրություններին ընդամենը 1.5 ամիս է մնացել, ուստի նման լարվածությունը կուսակցության համար մեծ խնդիր է … Դրա համար էլ Էրդողանը միջամտել է ստեղծված դրությանը»,- հավելել է Դավութօղլուի նախկին խորհրդականը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |