Իրավական06:56, 16 Սեպտեմբեր 2015
Աղմկահարույց ձերբակալություններ Թուրքիայում
Թուրքիայի Կայսերի քաղաքում սեպտեմբերի 16-ի առավոտյան ոստիկանական գործողություն է իրականացվել՝ ուղղված «զուգահեռ կառույցի» ենթադրյալ աջակիցների դեմ:
Նշենք, որ Թուրքիայում «զուգահեռ կառույց» անվանում են իշխանությունների հետ խոր առճակատման մեջ գտնվող գյուլենական համայնքին՝ իսլամական շարժման առաջնորդ՝ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներին:
Թուրքական «haberler.com» լրատվակայքի համաձայն՝ գործողության արդյունքում ձերբակալվել է 11 քաղաքացի, որոնց թվում՝ հայտնի թուրքական «Boydak Holding» ընկերության և թուրքական «Մելիքշահ» համալսարանի ղեկավարները:
Նշյալ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ և «Boydak Holding»-ի գործադիր տնօրեն Մեմդուհ Բոյդաքը և մի շարք այլ գործարարներ այս առավոտ բերման են ենթարկվել իրենց տներից և աշխատավայրերից:
Նշենք , որ «Boydak Holding»-ը ներառում է 12 տարբեր ոլորտներում (կահույքի արտադրություն, բանկային գործ, տեքստիլ արդյունաբերություն և այլ) գործունեություն ծավալող 41 ընկերություն, որոնցից 8-ը տեղ են գտել Թուրքիայի ամենախոշոր 500 արդյունաբերական կազմակերպությունների ցուցակում: «Boydak Holding»- Թուրքիայում ապահովում է 14.000 աշխատատեղ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |