Տնտեսական11:31, 17 Սեպտեմբեր 2015
Sabah. «Ռուսաստանը ակնկալում է վերսկսել «Թուրքական հոսք» նախագծի բանակցությունները»

Ռուսաստանի արտգործնախարարությունը (ԱԳՆ) «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ հայտարարություն է տարածել: Թուրքական «Sabah» պարբերականի համաձայն՝ Թուրքիայի ԱԳՆ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի՝ Ռուսաստան այցի նախօրեին տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Սև ծովի և Թուրքիայի տարածքում կառուցվելիք «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը երկու երկրների հարաբերություններում առաջնային նշանակություն ունեցող թեմաներից է:
Ըստ աղբյուրի՝ հայտարարությունում նաև ասվում է, որ ակնկալվում է նախագծի առաջին գազատար ուղու կառուցման և գործարկման վերաբերյալ համաձայնությունների ժամանակին, համաձայնեցված և ճշտորեն իրականացումը:
«Մենք ակնկալում ենք, որ նախագծի շուրջ բանակցությունները հնարավորինս շուտ կվերսկսվեն: Երկու երկրների միջև կնքվելիք պայմանագրի նախագիծը մայիսից ի վեր գտնվում է Թուրքիայում՝ ուսումնասիրության համար»:
Ըստ աղբյուրի՝ նախատեսվում է նաև երկու երկրների միջև առևտրական կապերի ընդլայնում, Թուրքիայից Ռուսաստան ներկրվող սննդի ծավալների մեծացում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |