Իրավական13:30, 17 Սեպտեմբեր 2015
Սևան Նիշանյանը կտեղափոխվի բաց ռեժիմի բանտ
Արդեն մեկ տարուց ավելի Թուրքիայի Այդըն Յենիփազար փակ ռեժիմի բանտում գտնվող հայազգի Սևան Նիշանյանը կտեղափոխվի բաց ռեժիմի բանտ: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթին հարցազրույց տված Նիշանյանը հայտնել է, որ սույն թվականի օգոստոսի 24-ին իրեն կտեղափոխեն Սուլթանհիսարի բաց ռեժիմի բանտ, որտեղ բանտարկյալների համար պայմանները համեմատաբար ավելի մեղմ են:
«Ակոս»-ի հետ զրույցում Նիշանյանը նաև խոսել է իր բառարանի և նոր նախագծի մասին, որոնց վրա աշխատել է բանտում եղած ժամանակ: Նա տեղեկացրել է , որ բառարանը, որի նախապատրաստման համար 2.5 տարի է պահանջվել, արդեն ավարտուն տեսքի է բերվել, բացի այդ, ներկայումս լեզվաբանը զբաղված է թուրքերենին նվիրված մեկ այլ նախագծով, որի աշխատանքներն արդեն կիսով չափ իրագործված են:
Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում գտնվող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան 11 տարվա ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում է բանտում:
Այնինչ, պոլսահայ հայտնի գրող, լրագրող լեզվաբան և բիզնեսմեն Սևան Նիշանյանը միակն է, ով Թուրքիայում «Շինարարության մասին օրենքը» ու «Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքը» խախտելու մեղադրանքով ազատազրկվել է փակ ռեժիմով բանտում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |