Տարածաշրջան07:57, 18 Սեպտեմբեր 2015
Դիարբեքիրում ոստիկանները ավերել են հայկական կաթոլիկ եկեղեցին
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում օրեր առաջ հայտարարված պարետային ժամի ընթացքում զգալի վնասներ է կրել հայկական եկեղեցին: Ըստ թուրքական «Dicle» լրատվական գործակալության՝ Դիարբեքիրի Հասըրլը թաղամասում գտնվող հազարամյա հայկական կաթոլիկ եկեղեցին ոստիկանների կրակոցների թիրախ է դարձել:
Միջագետքի հայերի միության նախագահ Արաթ Կարագյոզյանի վկայությամբ՝ եկեղեցու ներսում գտնվել են փամփուշտների պարկուճներ, ոստիկանները կոտրել են եկեղեցու պատմական դռները, ավերել են դեռ վերջերս վերանորոգված կառույցը, գողացել եկեղեցում և պահեստում գտնվող մի շարք պատմական նշանակության արվեստի գործեր ու զարդանախշ քարեր:
«Ոստիկանությունը եկեղեցի է մտել՝ կոտրելով պատմական դռները: Եկեղեցին շուրջ 300 հազար թուրքական լիրայի վնաս է կրել: Մենք նախ կուսումնասիրենք կրած վնասի չափը, ապա կտեղեկացնենք հանրությանը: Նաև բողոք կներկայացնենք Դիարբեքիրի դատախազություն»,- նշել է Կարագյոզյանը:
Վերջինս նաև հիշեցրել է Թուրքիայի Շրնաք նահանգի Ջիզրե քաղաքում նախորդ շաբաթ տեղի ունեցած դեպքը, երբ զայրացած ոստիկանը դիմել էր քաղաքի բնակիչներին՝ ասելով. «Դուք բոլորդ հայ եք»: Միջագետքի հայկական միության նախագահը ցավով ընդգծել է, որ հայ լինելը ընկալվում է որպես բացասական հանգամանք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |