Հասարակական10:46, 18 Սեպտեմբեր 2015
Պոլսի պատրիարքարան. «Թուրքիայի հայ համայնքը ներկայացնող միակ հաստատությունը պատրիարքարանն է»
Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ պատրիարքարանից բացի մեկ այլ հաստատության կամ անձնավորություն համայնքի անունից հայտարարություն անելու կամ քայլեր կատարելու իրավունք և իրավասություն չունի:
«Թուրքիայի հայերի պատրիարքարանը՝ Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կենտրոնը, համայնքը ներկայացնող և նրա անունից որոշումներ կայացնող միակ ատյանն է: Ըստ կայուն ավանդույթի՝ համայնքին հետաքրքրող հարցերի շուրջ արված հայտարարությունները, որոնցում ներկայացվում է վերջինիս կարծիքը, պատրիարքարանին վերաբերող իրողություն է: Պատրիարքարանից բացի որևէ կառույց կամ անհատ համայնքի անունից հայտարարություն անելու կամ քայլեր կատարելու իրավունք և իրավասություն չունի»,- նշված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ հայտարարության պատճառ է հանդիսացել վերջին օրերին վիրտուալ միջավայրում սոցցանցերի միջոցով տեղադրված հայտարարությունները, որոնցում օգտագործվել է հայերի անունը:
Ըստ թուրքական «timeturk.com» կայքի՝ գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ մարդիկ ազատ են իրենց մտքերի արտահայտելու մեջ, սակայն դրանք պետք է արտահայտեն միայն կոնկրետ մարդկանց դիրքորոշում: Ինչպես նաև անձնական կարծիք արտահայտող հայտարարությունները պետք է սահման ունենան և չխախտեն հասարակական կարգը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |