Իրավական09:23, 19 Սեպտեմբեր 2015
Թուրքիայում պահանջում են հեռացնել հայատառ գրությամբ ցուցանակը

Թուրքական այսպես կոչված «հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունը արշավ է սկսել Թուզլուջայում փակցված հայատառ գրությամբ ցուցանակը հանելու համար:
Կազմակերպության նախագահ Գյոքսեք Գյուլբեյը պահանջել է հեռացնել Թուրքիայի Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին փակցված ցուցանակների հայատառ գրությունը՝ պնդելով, թե իբր 1915-20 թթ Թուզլուջայում հայերի կողմից մահմեդականներ են սպանվել: Ուստի հայատառ գրությունը նպատակահարմար չէ:
Գյուլբեյը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են պայքարը տեղափոխել իրավական դաշտ և այս հարցով դիմելու են կառավարություն ու Իգդիրի նահանգապետարան: Հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Նշենք, որ օրերս Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցանակներ են ամրացվել:
Ըստ թուրքական «beyazgazete.com» լրատվական կայքի՝ Կողբի համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը թեմայի վերաբերյալ խոսելիս հատուկ անդրադարձել է ցուցատախտակի վրա տեղ գտած նաև հայերեն գրությանը: Վերջինս, նշելով, որ Կողբը Հայաստանի հետ սահմանակից գավառ է, ավելացրել է, որ այստեղ անցյալում հայեր են ապրել ու դեռ շատ վայրերի անուններ անվանվում են հայկական տարբերակներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |