Հասարակական08:06, 23 Սեպտեմբեր 2015
Թուրքիայում օտարերկրյա դիվանագետներին կոչ է արվել դատապարտել հայերի հանդեպ ռասիզմի դրսևորումները

Սփյուռքում բնակվող հայ փաստաբանների հիմնած «Հայ իրավաբանական միություն» կազմակերպությունը վերջին շրջանում Թուրքիայում հայերի նկատմամբ ատելություն պարունակող հայտարարությունների աճի ու հայկական «Քամփ Արմենի» որբանոցի վրա կատարված հարձակումների կապակցությամբ նամակ է հրապարակել:
Նամակն ուղարկվել է Թուրքիայում ԱՄՆ-ի, Կանադայի Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Բելգիայի, Հունաստանի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Եգիպտոսի և Կոլումբիայի հյուպատոսարաններին:
Ըստ Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակօս» թերթի` նամակում օտարերկրա դիվանագիտական առաքելություններին կոչ է արվում դատապարտել հայերի դեմ կազմակերպվող հրահրումները: Կազմակերպության նախագահ Հարրի Տիգրանիանի գրած նամակում խոսվում է Քամփ Արմենի վրա կատարված հարձակումներ, թուրք ոստիկանի` քրդերի հասցեին արած «Դուք բոլորդ հայ եք», ազգայնականների` «Ջիզրեն քրդերի համար, Քուրթուլուշն էլ հայերի համար է գերեզմանոց դառնալու» և նմանատիպ այլ արտահայտություններ մասին:
Նամակում հյուպատոսարաններին կոչ է արվում աջակցել պաշտոնատար անձանց կողմից հայերի նկատմամբ ատելություն սերմանող հայտարարությունների կանխարգելման գործին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |