Տնտեսական14:22, 23 Սեպտեմբեր 2015
Կայացել է Պուտինի և Էրդողանի հանդիպումը Մոսկվայում

Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի նախա գահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Ռուսաստան՝ մասնակցելու Մոսկվայի ամենամեծ՝ Ուլու Ջամիի բացման արարողությանը:
Թուրքական «mynet.com» լրատվակայքի համաձայն՝ Մոսկվայի 6 մզկիթներից մեկը հանդիսացող և վերջերս 170 մլն դոլարով վերանորոգված Ուլու Ջամիի բացման արարողությանը մասնակցել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Բացման արարողությունից հետո կայացել է երկու երկրների նախագահների հանդիպումը: Հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է և ընդգծել է տնտեսական ու առևտական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Իսկ Էրդողանն էլ նկատել է տվել, որ 2014-ին ռուս-թուրքական առևտրաշրջանառության ծավալը կազմել է 31 մլրդ դոլար, այս տարվա առաջին կիսամյակում՝ 11 մլրդ դոլար: Նա հայտնել է, որ Թուրքիան մտադիր է մինչև 2020 թվականն այդ ցուցանիշը հասցնել 100 մլրդ դոլարի:
Ըստ աղբյուրի՝ Պուտինն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև՝ միջազգային նշանակության խնդիրներ:
Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները վերջին անգամ հանդիպել էին 2015թ. հունիսի սկզբին՝ Բաքվում: Երկու երկրների նախագահները առաջիկայում կրկին կհանդիպեն սույն թվականի նոյեմբերի 15-16-ին՝ Անթալիայում կայանալիք G-20 գագաթնաժողովի շրջանակներում:
Բացի այդ, նախատեսվում է Պուտինի և Էրդողանի ևս մեկ հանդիպում՝ Ռուսաստանի կազմի մեջ գտնվող Թաթարստանի մայրաքաղաք Կազանում տարեվերջին կայանալիք Ռուսաստան- Թուրքիա բարձրաստիճան համագործակցության կոմիտեի գագաթնաժողովի ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |