Տնտեսական07:44, 24 Սեպտեմբեր 2015
Կիպրոսի թուրքերը 2 մլրդ եվրոյի չափով էլեկտրաէներգիայի պարտք ունեն Կիպրոսի Հանրապետությանը

Կիպրոսի էներգետիկայի վարչության կատարած հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ կղզու թուրքաբնակ հատվածի 1964 թվականից չվճարած ժամկետանց պարտքը ներկայում կազմում է ավելի քան 2մլրդ եվրո:
Ըստ թուրքական «Hürriyet» թերթի կայքի` Կիպրոսի էներգետիկայի վարչության կողմից խորհրդարանին ներկայացված զեկուցման մեջ նշվում է, որ թուրքաբնակ հատվածի` 1964 թվականից առ այսօր չվճարած 271 մլն եվրո մայր գումարով ժամկետանց պարտքը ուշացման տոկոսներն ու սակագների վերանայումները ներառող հաշվարկի արդյունքում հասել է 2մլրդ 50մլն եվրոի:
Նշվում է, որ այս պարտքի խնդիրը Կիպրոսի իշխանությունները ամենայն հավանականությամբ կներառեն Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավարության հետ բանակցությունների օրակարգում:
1964 թվականից Կիպրոսում թուրք և հույն բնակչության միջև սկսված ընդվզումների հետ մեկտեղ թուրքերը սկսել են չվճարել էլեկտրաէներգիայի դիմաց:
1974 թվականին թուրքական զինուժի կողմից կղզու թուրքաբնակ հատվածի օկուպացումով Կիպրոսը փաստացի կիսվեց երկու մասի, սակայն էլցանցերի միասնական լինելու պատճառով մինչև 1985 թվականը շարունակվում էր էլեկտրաէներգիայի մատակարարումը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը: Ինքնահռչակ հանրապետության որոշ շրջաններ շարունակում էին էլեկտրաէներգիա գնել Կիպրոսից մինչ 1995 թվականը, երբ Թուրքիայի աջակցությամբ կառուցվեց Թեքնեջիքի էլեկտրակայանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |