Քաղաքական14:17, 25 Սեպտեմբեր 2015
Էրդողանը լրագրողների հետ խոսել է Պուտինի հետ ունեցած հանդիպումից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներ է պատմել սեպտեմբերի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ:
Թուրքական «Canlihaber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Էրդողանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Սիրիայի խնդիրը: Էրդողանը նշել է, որ հանդիպման ժամանակ առաջարկ է արվել Սիրիայի հարցի լուծման համար ԱՄՆ-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ համաձայնեցված գործունեություն ծավալել: Ըստ Էրդողանի՝ հետագայում այդ եռյակին կարող են միանալ Սաուդյան Արաբիան և Իրանը, ապա՝ Եվրամիությունը, Քաթարն ու Հորդանանը:
«Պուտինի հետ քննարկեցինք երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև՝ տարածաշրջանային խնդիրները: Իսկ տարածաշրջանային խնդիրներից ամենաառաջնայինը՝ Սիրիան: Երկկողմ հանդիպմանը մասնակցեցին նաև մեր արտգործնախարարները: Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի համար Նյու Յորք է գնալու: Այնտեղ էլ, իհարկե, այլ հարցերի շարքում կքննարկվի նաև Սիրիայի հարցը: Մենք գործընթացին կհետևենք մեր արտգործնախարարի միջոցով»,- ասել է Էրդողանը:
Անդրադառնալով ահաբեկչության խնդրին՝ Էրդողանը նշել է, որ Ռուսաստանը «երբեք աչք չի փակի Թուրքիայի նկատմամբ որևէ ահաբեկչության վրա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |