Գիտակրթական08:10, 25 Սեպտեմբեր 2015
Թուրքիայի հակահայկական քարոզչությունը՝ դպրոցական դասագրքերում

Թուրքիայի կրթության նախարարության կրթական ծրագրի համաձայն՝ միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում դասավանդվում է «Հեղափոխության պատմություն և քեմալիզմ» առարկան: Համանուն դասագիրքը լույս է տեսել 2014 թվականին և նախարարության որոշմամբ 5-ամյա ժամկետով ներառված է լինելու հանրակրթական ծրագրում:
Թուրքական «Radikal» թերթի կայիք տեղեկացմամբ՝ այդ դասընթացի շրջանակներում հայերը ներկայացվում են որպես «թշնամական ուժերի հետ համագործակցակցության մեջ մտած ազգային փոքրամասնություն»:
Թուրքական դասագրքում նշվում է, թե իբր հայերն արտաքսվել են միայն կովկասյան ճակատի մերձակա բնակավայրերից, քանի որ այդ ճակատում համագործակցել են հակառակորդ ռուսների հետ ու թիկունքից հարվածել թուրքական բանակին:
«Չնայած Թալեաթ փաշայի անձնական գրառումներից («Evrak ı metruke») պարզ է դառնում, որ հայերն իրականում տեղահանվել են ավելի ընդարձակ տարածքներից, բայց ողջ դասագրքում գերիշխում է այն թեզը, թե նրանք տեղահանվել են միայն Կովկասյան ճակատին հարակից բնակավայրերից», - նկատել է տալիս «Radikal»-ը:
Դասագրքում Հայոց ցեղասպանությունը կոծկելու և արդարացնելու փորձ է արվում. ցեղասպանությունը բնութագրվում է որպես տեղականություն՝ ռազմական իրադրությունից առաջացած անվտանգության նկատառումներով անհրաժեշտություն: Իսկ ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությունը Ստամբուլում՝ հայ հեղափոխական առաջնորդների ձերբակալություն:
Ընդհանուր առմամբ, դասագրքում հայերի մասին պատմվում է որպես դավաճան, թշնամու կողմն անցած ու առաջին համաշխարհային պատերազմի իրադրությունը պատեհ առիթ դարձրած և նախահարձակ եղած ազգային փոքրամասնություն
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |