Իրավական05:03, 30 Սեպտեմբեր 2015
Թուրքական դատարանում քննվում է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդից գումար շորթելու գործը

Ստամբուլի 16-րդ ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել ոմն Քեմալ Թայֆուն Նարգինի դեմ Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի բացած դատավարության նիստը: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի` Աթեշյանը Նարգինին դատի է տվել «Սանասարյան տուն» անվամբ շինությունը պատրիարքարանին վերադարձնելու իրավական գործընթացը կազմակերպելու պատրվակով 6 հազար թուրքական լիրա շորթելու մեղադրանքով:
Աթեշյանի ներկայացրած բողոքի մեջ նշվում է, որ վերջինս 2013 թվականին տեղի ունեցած մի հյուրասիրության ընթացքում այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ «Սանսարյան տունը» պատրիարքարանին վերադարձնելու թեմայով զրույց է ունեցել, որի ընթացքում Էրդողանը խոստացել է հնարավորինս անխոչընդոտ պայմաններում կազմակերպել համապատասխան գործընթացը:
Դեպքից 3-4 օր անց Աթեշյանին է զանգահարել Նարգինը և ներկայացել իբրև կառավարությանն առընթեր պետական սեփականության վարչության տեսուչ:
Այնուհետև Նարգինը գնացել է պատրիարքարան, հայտնել, որ «Սանասարյան տան» վերադարձման որոշումն արդեն կայացված է, Աթեշյանին ստորագրել է տվել որոշ փաստաթղթեր և պահանջել ու ստացել 6.000 թուրքական լիրա իբրև փաստաթղթային ծախսեր: Աթեշյանը որոշ ժամանակ անց կառավարությունից հետաքրքրվել է Նարգինի մասին և հասկացել որ խարդախության զոհ է դարձել, ինչից հետո էլ կանխամտածված խարդախության մեղադրանքով դատի տվել վերջինին:
Նիստին, որին ներկա չի գտնվել հայցվոր Արամ Աթեշյանը, կասկածյալ Նարգինը հերքել է մեղադրանքները` ասելով, որ ինքն իրոք այցելել է պատրիարքարան սակայն որպես հայերենի թարգմանիչ, քանի որ MİT-ին (Ազգային հետախուզության ծառայություն) պետք էր այդ գործով ստուգել Աթեշյանի մոտ գտնվող հայերեն փաստաթղթերը: Նարգինը, նշելով, որ մինչև 2012 թվականը ինքը ևս աշխատել է MİT-ում, ասել է, որ ինքը միայն կարդացել է հայերեն փաստաթղթերը և հերքել Աթեշյանից գումար վերցնելու մեղադրանքները: Դատական հանձնաժողովը որոշել է հետաձգել նիստը մինչ գրավոր հարցմամբ կպարզի, թե արդյոք Նարգինը աշխատել է MİT-ում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |