Ցեղասպանություն08:05, 29 Սեպտեմբեր 2015
Դավութօղլուի և Միշելի հանդիպման թեման եղել է Բելգիայի խորհրդարանի ընդունած ցեղասպանության բանաձևը
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն տարբեր երկրների առաջնորդների շարքում հանդիպել է նաև Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի հետ:
Թուրքական TRThaber.com կայքի հաղորդմամբ՝ նրանց հանդիպման գլխավոր թեման եղել է հուլիսին Բելգիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված բանաձևը:
Ըստ աղբյուրի` Բելգիայի վարչապետը նշել է, որ այդ բանաձևն ունի զուտ քաղաքական նշանակություն և չի ենթադրում որևէ իրավական հետևանք:
Դավութօղլուն էլ դժգոհել է, որ չնայած բանաձևի իրավական հետևանքներ չպարունակելու մասին հայտարարություններին` այն չընդունած պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել (նկատի ունի Բելգիայի խորհրդարանի ազգությամբ թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրին - EH):
Դավութօղլուն ավելացրել է նաև, որ իրենք պատրաստ են քննարկել բոլոր թեմաները, այդ թվում և վերոնշյալ թուրք պատգամավորի կուսակցությունից հեռացնելու հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |