Տնտեսական08:51, 30 Սեպտեմբեր 2015
Թուրքիա այցելող հայերի թիվը նվազել է, գերմանացիներինը՝ աճել
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը վիճակագրական տվյալներ է հրապարակել 2015թ-ի առաջին 8 ամիսներին Թուրքիա այցելող օտարերկրացիներ վերաբերյալ: Ինչպես հայտնում է թուրքական «turizmguncel.com» լրատվակայքը, մասնավորապես օգոստոս ամսին եվրոպական երկրներից Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է միայն Գերմանիայի դեպքում: Այդ երկրից Թուրքիա մեկնող քաղաքացիների թիվն աճել է 4.1 տոկոսով: Իսկ Ֆինլանդիայից (15.1 տոկոսով), Ֆրանսիայից (15.9 տոկոսով), Իսպանիայից (22.9 տոկոսով) և Իտալիայից (30.8 տոկոսով) ժամանող զբոսաշրջիկների թիվը նվազել է:
Օգոստոսին 17.7 տոկոսով նվազել է նաև ռուս զբոսաշրջիկների թիվը, նմանապես անկում է գրանցվել Հայաստանից, Բելառուսից և Ադրբեջանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թվում: Ընդհանուր առմամբ, ԱՊՀ երկրների դեպքում գրանցվել է զբոսաշրջիկների թվի նվազում 9.5 տոկոսով:
Դրա հետ մեկտեղ 103.6 տոկոսով աճել է Լիբիայից Թուրքիա մեկնող քաղաքացիների թիվը: Իսկ Եգիպտոսից մեկնողների թիվը, ընդհակառակը, 20.1 տոկոսով նվազել է: Ընդհանուր առմամբ Աֆրիկայից 17.7 տոկոսով այցելուների թվի աճ է գրանցվել: Չինաստանից Թուրքիա մեկնողների թիվը օգոստոս ամսին աճել է 92.22 տոկոսով, իսկ Ճապոնիայի դեպքում գրանցվել է այցելուների թվի անկում 44.6 տոկոսով: Իրանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը ևս օգոստոս ամսին նվազել է 3.3 տոկոսով:
Տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Գերմանիայից Թուրքիա մեկնող քաղաքացիների ընդհանուր թիվն աճել է 8.89 տոկոսով: Դրա հետ մեկտեղ զբոսաշրջիկների թվի անկում է գրանցվել ավստրիացի զբոսաշրջիկների դեպքում՝ 3.82 տոկոսով, բելգիացիների դեպքում՝ 4.41 տոկոսով, ֆրանսիացիների դեպքում՝ 17.39 տոկոսով, հոլանդացինեի՝ 2.72, անգլիացիների՝ 0.89 և իտալացիների դեպքում՝ 23.90 տոկոսով: .
2015 առաջին 8 ամիսների ընթացքում ռուսաստանցի այցելուների թիվը նվազել է 20.7 տոկոսով: Իսկ ԱՊՀ երկրներից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների ընդհանուր թիվը ևս 10.3 տոկոսով անկում է ապրել: Չինաստանցի զբոսաշրջիկների թվի ՝ հունվար – օգոստոս ամիսներին գրանցված 74.7 տոկոս աճին զուգահեռ Ճապոնիայից Թուրքիա մեկնողների թիվը նվազել է 33 տոկոսով: Տարվա առաջին 8 ամիսներին Իրանցի զբոսաշրջիկների թիվը աճել է 8.24 տոկոսով, իսկ ԱՄՆ-ից Թուրքիա մեկնողների թիվը այս ամիսներին աճել է 3.68 տոկոսով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |