Քաղաքական08:56, 30 Սեպտեմբեր 2015
Դավութօղլու-Ռոհանի հանդիպմանը Թուրքիայի դրոշի բացակայությունը` դժգոհության առիթ
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ սեղանին միայն Իրանի դրոշն է եղել: Դա դժգոհություն է առաջացրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունների շրջանում: ԺՀԿ-ական պատգամավոր Էրեն Ահմեթ Դավութօղլուին ուղղված գրավոր հարցում է ներկայացրել մեջլիս:
Ըստ թուրքական «Alfahaber.com» լրատվական կայքի` Դավութօղլուին ուղղված գրավոր հարցման մեջ պատգամավորը հետաքրքրվել , թե ինչու է հանդիպման ժամանակ սեղանից բացակայել Թուրքիայի դրոշն այն դեպքում, երբ առկա է եղել Իրանի պետական դրոշը: Պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե ինչու՞ այդ իրավիճակը տարակուսանք չի առաջացրել Թուրքիայի վարչապետի մոտ:
«Մեր դրոշը միայն ընտրությունների ժամանա՞կ է Ձեր մտքին գալիս: Ձեր կուսակցությունն ու կուսակցության որոշ հիմնադիր անդամներ միայն զոհերի դագաղների վրա փռելով ձայներ հավաքելու համա՞ր են օգտագործում»,- ասված է հարցման մեջ:
ԱՇԿ-ի խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալն էլ «Twitter»-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ հարց է ուղղել Դավութօղլուին, թե պետական դրոշի բացակայության պայմաններում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ու՞մ էր ներկայացնում վարչապետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |