Իրավական07:20, 30 Սեպտեմբեր 2015
Թուրքիայում վերսկսել են հետապնդումները քրդամետ կուսակցության նկատմամբ

Թուրքիայում կրկին հետապնդումներ են սկսել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամների նկատմամբ: Այս անգամ թիրախում հայտնվել է Վանի Չալդըրան շրջանի ղեկավար, վերոնշյալ կուսակցության անդամ, ազգությամբ քուրդ Դերյա Գյոնուլը: Վերջինս մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչակական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապեր ունենալու և աջակցություն ցուցաբերելու մեջ:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` քուրդ պաշտոնյան ևս երկու անձանց հետ միասին գտնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից կանգնեցված բեռնատար մեքենայում, որում հայտնաբերվել է 29 դիմակ, 33 ձեռնոց և 10 հատ մարտկոց: Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ հայտնաբերված իրերը նախատեսված են եղել Թոնդրակ սարի տարածքում գտնվող PKK-ի գրոհայինների համար:
Գյոնուլին և մեքենայում գտնված անձանցից մեկին «ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու, կազմակերպության անունից գործունեություն ծավալելու և մարդ հավաքագրելու» մեղադրանք է առաջադրվել:
Նշենք, որ PKK-ի և Թուրքիայի կառավարության միջև զինադադարի խաթարման, ինչպես նաև երկրում նոյեմբերի 1-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆոնին սկսել են պարբերական բնույթ կրել քրդական կուսակցության անդամ հանդիսացող տեղական պաշտոնյաների ձերբակալությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |