Հասարակական13:55, 01 Հոկտեմբեր 2015
«Քրիստոնյա-ալևիական բարեկամության» խմբի հայազգի խոսնակը սկանդալային գրառում է կատարել
Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության նախաձեռնությամբ ստեղծված «Քրիստոնյա-ալևիական բարեկամության» (CAF) խմբի անդամ և խոսնակ ծագումով հայ Մադլեն Վարթյանը «Facebook»-ում գրառում է կատարել Պաղեստինի Բեյթուլլահմ քաղաքում գտնվող եկեղեցու ոչնչացման մասին:
Ըստ թուրքական «habervakti» լրատվամիջոցի` Գերմանիայի հայկական խորհրդի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Վարթյանը գրառման մեջ՝ արտահայտելով իր զայրույթը մահմեդական թուրքերին, արաբներին ու քրդերին անվանել է ավազակախմբեր:
Նա նշել է թեև կատարվածի մեղավորները պաղեստինցի ծայրահեղականներն են, սակայն պատասխանատուն ողջ սուննիական աշխարն է:
Անդրադառնալով Եվրոպա գաղթած փախստականներին՝ Վարթյանը կարծիք է հայտնել, որ դեմոկրատական և լիբերալ կառույցները, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպացի պաշտպաններն իբր իրենց դռներն են բացել փախստականների առաջ, իրականում «Եվրոպային ծախված շներ են»:
Վարթյանի այս գրառումը քննադատության է արժանացել (CDU)-ի դաշնային պատգամավոր ծագումով թուրք Ջեմիլե Յուսուֆի կողմից, որը նույպես գրառում է կատարել սոցցանցերում:
«Քրիստոնյա-ալևիական բարեկամության խմբից հրապարակված վերջին գրառումն ուղղակի ինձ շոկի մեջ գցեց: Այդ խոսքերը լցված էին բոլոր ժողովուրդների և կրոնական խմբերի նկատմամբ ատելությամբ և մենք չենք ընդունում »,- ասված է գրառման մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |