Մշակութային08:20, 01 Հոկտեմբեր 2015
Ստամբուլում մեկնարկել է Այվազովսկու կտավների թվային ցուցահանդեսը

Աշխարհի մի շարք քաղաքներում կցուցադրվի աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավների թվային ցուցահանդեսը:
Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Ստամբուլում արդեն մեկնարկել է «Այվազովսկու Ստամբուլը» խորագիրը կրողը ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գլխավոր տնօրեն Բյուլենթ Օզուքանը, բացման արարողությունից առաջ հարցազրույց տալով «Anadolu» -ի լրագրողին, տեղեկացրել է, որ իրենք ձեռք են բերել աշխարհի տարբեր երկրների թանգարաններում և ցուցասրահներում գտնվող Այվազովսկու բնօրինակ ստեղծագործությունների թվային կրկնօրինակները ցուցադրելու և հրապարակելու իրավունքը:
Ըստ Օզուքանի՝ ստամբուլյան ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ 3 տարի, այժմ ցուցահանդեսում ներառված են անվանի նկարչի 6.000-ի հասնող ստեղծագործություններից միայն 400-ը:
Ցուցահանդեսի տնօրենը նշել է նաև, որ Հովհաննես Այվազովսկին շուրջ 8 անգամ այցելել է Օսմանյան Կայսրություն, հյուրընկալվել ժամանակի օսմանյան կայսրերին, այդ ընթացքում նա Ստանբուլի շուրջ 200 կտավ է ստեղծել:
Նշենք, որ Այվազովսկու ծննդյան 200-ամյակի նախաշեմին, որը լրանում է 2017թ. նմանատիպ ցուցահանդեսներ նաև նախատեսվումայլ վարերում: Ղրիմի Թեոդոսիայի թանգարանում Այվազովսկու ստեղծագործություններին նվիրված թվային ցուցականդեսը կմեկնարկի սույն թվականի հոկտեմբերի 8-ին, Նյու Յորքում՝ հոկտեմբերի 15-ին, Երևանում՝ հոկտեմբերի 24-ին, իսկ Սանկտ Պետերբուրգում ցուցահանդեսը կկազմակերպվի արդեն 2016 թ.:
Նշենք նաև, որ թուրքական աղբյուրը շրջանցել էր Այվազովսկու՝ հայ լինելու հանգամանքը՝ աշխարհահռչակ ծովանկարչին ներկայացնելով նրա անվան ռուսերեն տառադարձությամբ՝ Իվան Այվազովսկի: Մինչդեռ նկարիչը ծնվել է Ղրիմի Թեոդոսիա քաղաքում բնակվող հայ առևտրական Գևորգ Այվազյանի ընտանիքում: Նրա ծննդյան մասին տեղի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում պահպանվել է «Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես» գրառումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |