Հասարակական12:59, 02 Հոկտեմբեր 2015
Թուրքիայի բնակչությունն արագորեն ծերանում է
Թուրքիան 2014թ. դրությամբ բնակչության կազմով համարվում է ծերացած երկիր: Տարեցտարի նկատվում է տարեց բնակչության թվի տոկոսային աճ:
«Aljazeera»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը (2014թ.) կազմում է 77 մլն 695.904, որի 8 տոկոսը (6մլն 192.962) կազմում են 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան ծեր երկիր է, քանի որ, ըստ ՄԱԿ-ի սահմանած չափանիշների, եթե երկրի բնակչության 8-10 տոկոսը ծեր է, ապա այդ երկիրը համարվում է ծերացած:
Այժմ Թուրքիայի ծեր բնակչության թիվը երկրի ողջ պատմության մեջ իր գագաթնակետին է հասել: Ըստ կանխատեսումների՝ 2023թ. Թուրքիայի ծեր բնակչության թիվը կկազմի արդեն 10 տոկոս՝ հասնելով 8 միլիոն 600.000-ի, իսկ 2050 թ. կհատի 21 տոկոսի սահմանագիծը՝ կազմելով 19.5 միլիոն: Այդ ժամանակ արդեն Թուրքիան կվերածվի չափազանց ծեր երկրի:
Բնակչության ծերացման հետ մեկտեղ մեծանում են նաև երկրում առկա սոցիալական և առողջպահական խնդիրները: Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի ծեր բնակչության 76.6 տոկոսի գլխավոր եկամտի աղբյուրը պետությունից կամ այլ անձանցից ստացված սոցիալական օգնությունն է, այս թիվը կանանց դեպքում ավելի մեծ է ՝ 86.3 տոկոս:
Տարեց բնակչության թվի աճը բերում է նաև հիվանդությունների շատացման: Թուրքիայում 65 և ավելի բարձր տարիքային խմբի քաղաքացիների մոտ ամենաշատ հանդիպող հիվանդություններն են՝ բարձր զարկերակային ճնշումը, արյան մեջ խոլեստերինի, շաքարի պարունակության մեծացումը, մտագարությունը, Ալցհեյմերի հիվանդությունը:
Մասնավորապես վերջին տարիներին Թուրքիայում մեծացել է Ալցհեյմերի հիվանդության հանդիպման հաճախականությունը բարձր տարիքում: Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալների համաձայն՝ նշյալ հիվանդության պատճառով մեծահասակների մոտ գրանցվող մահացության դեպքերը տարեցտարի շատանում են: Այսպես, 2010թ. Թուրքիայում Ալցհեյմերի հիվանդությունից մահացել է ծեր բնակչության 2.7 տոկոսը, 2011թ.՝ 2.9 տոկոսը, իսկ 2012թ.՝ 3.4 տոկոսը: Ըստ կանխատեսումների՝ Ալցհեյմերի հիվանդությունն առաջիկայում Թուրքիայի համար ամենամեծ առողջապահական խնդիրներից մեկն է լինելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |