Միջազգային10:13, 03 Հոկտեմբեր 2015
WAN – IFRA-ի տնօրենը նամակով Էրդողանից պահանջել է վերջ դնել լրագրողների հանդեպ բռնություններին

«Հրատարակչական համաշխարհային ասոցիացիայի» (WAN-IFRA) տնօրեն Թոմաս Բրունեգարդը նամակով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խստորեն քննադատելով Թուրքիայում մամուլի ազատության և լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունները:
«Bugün» պարբերականի համաձայն՝ Բրունեգարդը պահանջել է անմիջապես դադարեցնել մամուլի ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքները, բանտարկված լրագրողներին ազատ արձակել, համապատասխան միջոցներ ձեռնարկել լրագրողների անվտանգությունն ապահովելու համար և պատշաճ հարգանք ցուցաբերել խոսքի ազատության նկատմամբ: Նամակում քննադատվել է նաև թուրքական ընդդիմադիր «Hürriyet» պարբերականի և լրագրող Ահմեթ Հաքանի դեմ կազմակերպված հարձակումները, «Bugün»-ի թղթակից Գյուլթեքին Ավջըյի ձերբակալությունը:
Բրունեգարդն ընդգծել է, որ ինքը նամակը գրում է որպես 120 երկիր ներկայացնող ավելի քան 36.000 մեդիա կառույցների ներկայացուցիչ, և իրենք լրջորեն մտահոգված են Թուրքիայում մամուլի ձայնը լռեցնելու միջոցառումներից: Նա նաև նշել է, որ նոյեմբերի 1-ի ընտրություններից առաջ Թուրքիայում հատկապես մեծացել է ազատ մամուլ ունենալու անհրաժեշտությունը և կոչ է արել Էրդողանին ու նրա կուսակցության ներկայացուցիչներին ավելի շատ հարգանք ցուցաբերել խոսքի ազատության նկատմամբ:
Համաշխարհային ամենամեծ մեդիա ընկերության տնօրենը մտահոգություն է հայտնել, որ լրագրողների նկատմամբ իրականացվող հարձակումները կարող են իշխանության կողմից իրականացվող մի համակարգված արշավի մասը լինել և զգուշացրել է, որ նման քայլերը խախտում են Մարդու իրավունքների կոնվենցիայի ու մի շարք այլ միջազգային պայմանագրերի դրույթները:
«Լրագրողների պաշտպանության կոմիտե» CPJ միջազգային կազմակերպության տնօրեն Ժոել Սիմոնը ևս քննադատել է Թուրքիայում մամուլի և լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունները՝ պահանջելով անհապաղ համապատասխան միջոցներ ձեռնարկել լրագրող Ահմեթ Հաքանի վրա հարձակում կազմակերպողներին պատժելու և Հաքանի խոսքի ազատությունը Թուրքիայի օրենքի սահմաններում ապահովելու և պաշտպանելու ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |