Իրավական07:54, 05 Հոկտեմբեր 2015
Ստամբուլի քաղաքապետարանը 111 մլն լիրա կվճարի հայկական գերեզմանոցի օտարված հողատարածքի դիմաց
Ստամբուլի հայկական գերեզմանոցին պատկանող 4.474 քմ հողատարածքի համար Ստամբուլի քաղաքապետարանը հայկական կաթոլիկ Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին կվճարի 111 մլն 850.000 թուրքական լիրա (մոտ 37մլն 280.000 դոլար):
Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամը նշյալ հողատարածքի համար դեռ 2 տարի առաջ էր դիմել դատարան: Ստամբուլի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հարուցված գործի և երկու տարի տևած դատավարության արդյունքում դատարանը որոշում կայացրեց՝ Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին վճարել 11 մլն 850.000 թուրքական լիրա, քանի որ, ըստ մասնագետների գնահատման, այդքան էր կազմում նշյալ հողատարածքի վաճառքային գինը 2 տարի առաջ:
Դատարանի որոշմամբ հայկական հիմնադրամին կվճարվի նաև այդ գումարի որոշակի տոկոսները՝ 2 տարվա համար:
Թուրքիայի կադաստրային գրանցամատյանների համաձայն՝ Ստամբուլում գտնվող 41.430 քմ հողատարածքը 1936 թվականից ի վեր օգտագործվել է որպես հայկական գերեզմանատուն: 1971թ. այդ հողատարածքն առգրավվել էր պետության կողմից: Հայկական գերեզմանոցին պատկանող 4.474 քմ հատվածը Ստամբուլի քաղաքապետարանի կողմից օգտագործվել է ճանապարհներ, ստորգետնյա անցումներ, մայթեր կառուցելու համար:
Ավելի ուշ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ազգային և կրոնական փոքրամասնություններին պատկանող անշարժ գույքի՝ իրենց իրական սեփականատերերին վերադարձնելու վերաբերյալ որոշմամբ հայկական գերեզմանոցի տարածքը վերադարձվել էր հայկական կաթոլիկ Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին: Սակայն գերեզմանոցին պատկանող այն 4.474 քմ հողատարածքը, որի վրա ճանապարհներ ու անցումներ էին կառուցվել, հայկական կողմին չէր վերադարձել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |