Իրավական09:45, 06 Հոկտեմբեր 2015
Թուրքիայում ձերբակալում են քրդամետ կուսակցության ներկայացուցիչների

Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններից 1 ամիս առաջ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամներ են ձերբակալվում:
Թուրքական «Radikal» լրատվական կայքը հայտնում է, որ հոկտեմբերի 2-ին Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը միաժամանակյա գործողություններ է իրականացրել մի շարք նահանգներում և շրջաններում:
Գործողությունների ժամանակ ձերբակալվել է 51 մարդ, որոնց մեջ եղել են նաև քրդամետ կուսակցության նահանգային և շրջանային կառույցների ղեկավարներ: Ձերբակալվածներից 48-ը ուղարկվել է դատարան: Նրանցից 22-ը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել, իսկ 26 հոգու կալանավորելու պահանջ է ներկայցվել: Վերջինների նկատմամբ «զինված խմբավորման անդամակցելու» և «պետության միասնականությանը և երկրի ամբողջականությանը սպառնալու» մեղադրանք է առաջադրվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |