Գիտակրթական13:27, 07 Հոկտեմբեր 2015
Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակ ստացած գիտնականներից մեկը Թուրքիայից է
Նոբելյան հանձնաժողովը քիմիայի ոլորտում պատվավոր մրցանակն այս տարի հանձնել է երեք գիտնականի՝ Թոմաս Լինդալին, Փոլ Մոդրիխին և Ազիզ Սանջարին ԴՆԹ վերականգնման գործում բջիջների կիրառած մեխանիզմների ուսումնասիրության համար:
Ըստ Թուրքական մամուլում հայտնված լուրերի՝ գիտնականներից վերջինը` Ազիզ Սանջարը, Թուրքիայից է: Նա կկիսի մոտ 1 մլն դոլոր պարգևավճարը Լինդալի ու Մոդրիխի հետ, որոնք իրարից անկախ նույն ուսումնասիրությունն են արել:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` գիտնականին արդեն շնորհավորել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլա Գյուլը:
Նշենք, որ ծնունդով Թուրքիայի Մարդին նահանգից այս գիտնականը քրդական հարցի համար ակտիվ պայքարող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունից» ընտրված մեջլիսի պատգամավոր Միթհաթ Սանջարի ազգականն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |