Հասարակական10:28, 07 Հոկտեմբեր 2015
Թուրքիայում հրապարակվել են ընտրությունների թեմայով վերջին սոցհարցումների արդյունքները
Սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող թուրքական «ANDY-AR» կազմակերպությունը, որի` Թուրքիայում տեղի ունեցած վերջին 5 ընտրություններից առաջ իրականացրած հարցումների արդյունքներն ամենամոտն են եղել իրական պատկերին, հրապարակել է իր անցկացրած վերջին հարցումների արդյունքները:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` «Ո՞ր կուսակցությանն եք տալիս ձեր քվեն» հարցին հարցվածների 14.7%-ը պատասխանել է, որ դեռ չի կողմնորոշվել: Իսկ կողմնորոշվածների 42.6%-ը պատրաստվում է իր ձայնը տալ կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (AKP-ԱԶԿ), ինչը 1.5%-ով բարձր է հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցության գրանցած ցուցանիշից (40.9%):
Մոտ 2%-անոց աճ է նկատվել հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններին 25% ձայն հավաքած գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ)` ստանալով 2% ընտրողների նախնական քվեները:
Քվեների նվազում է գրանցվել հունիսի 7-ի ընտրություններին 16.3% ձայն հավաքած ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությունը» (MHP-ԱՇԿ)`15.2 %:
Իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) վերջին ընտրությունների արդյունքների համեմատ 1 տոկոսանոց կորուստ է գրանցել`ստանալով ընտրողների նախնական քվեների 12.1%-ը:
Կազմակերպությունը մեկ այլ հետաքրքիր վիճակագրություն էլ է ներկայացրել, ըստ որի բարձրագույն կրթություն ունեցող ընտրողների 41.1%-ն իր ձայնը տալիս է ԺԴԿ-ին, 36.4%-ը ԱՇԿ-ին, 35%-ը ԺՀԿ-ին, իսկ 20.7%-ը ԱԶԿ-ին:
Հարցումների արդյունքների մեջ նշվում է նաև, որ չկողմնորոշված ընտրազանգվածն ավելի շատ հարում է ԱԶԿ-ին:
«ANDY-AR»-ի գլխավոր տնօրեն Ֆարուք Աջարը հարցման արդյունքների մասին հայտարարության մեջ նշել է, որ ստացված արդյունքները ցույց են տալիս, որ ԱԶԿ-ն ունենալու է 265-268 պատգամավոր և չի կարողանալու միակուսակցական կառավարություն ձևավորել: Բայց միևնույն ժամանակ ընտրողների որոշակի միտում կա հարել դեպի ԱԶԿ: Մինչև ընտրության օրը չի բացառվում, որ կուսակցության համար այնքան քվեներ ապահովվեն, որպեսզի ԱԶԿ-ն կարողանա միակուսակցական կառավարություն ձևավորել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |