Իրավական08:37, 08 Հոկտեմբեր 2015
Դատարանը որոշել է բերման ենթարկել Թուրքիայի նախկին վարչապետին ու փոխվարչապետին, եթե նրանք կրկին չներկայանան դատարանի դահլիճ
Թուրքիայում ավարտվել է «Փետրվարի 28-ի հեղաշրջման» գործով դատավարության 80-րդ նիստը: Թուրքական «Zaman»-ի տեղեկացմամբ՝ նիստի ժամանակ որոշում է կայացվել՝ նախկինում Թուրքիայի փոխվարչապետ Թանսու Չիլերին և վարչապետ Մեսութ Յըլմազին վկայի կարգավիճակով կրկին հրավիրել դատական նիստին:
Չիլերը և Յըլմազը, որոնք պետք է որպես վկա հարցաքննվեին նաև 80-րդ նիստի ժամանակ, դատարանին տեղեկացրել էին, որ չեն կարող ներկա գտնվել: Դատարանը որոշում է կայացրել հաջորդ նիստին էլ չմանակցելու դեպքում նրանց բերման ենթարկել դատարանի դահլիճ: Իր այս որոշումը հրապարակելուց հետո դատարանը հետաձգել է նիստը:
Անկարայի քրեական դատարանում տեղի ունեցած նիստին ներկա են գտնվել թուրքական բանակի գեներալներ Չեթին Դողանն ու Չևիք Բիրը, նրանց փաստաբանները:
Հիշեցնենք, որ 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայում իրականացվել էր պետական հեղաշրջում, որը հայտնի է նաև «հետմոդեռնիստական հեղաշրջում» բնորոշմամբ: 1997թ. փետրվարի 28-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ընդունած որոշումներով սկսված գործընթացն է: Ազգային անվտանգության խորհուրդը 9 ժամանոց նիստից հետո հրապարակեց մի շարք որոշումներ, որոնք հիմնականում նպատակ ունեին պայքարելու «հետադիմական ուժերի» դեմ: Դրանք Թուրքիայի քաղաքական, վարչական, իրավական և հասարակական կյանքում մի շարք փոփոխությունների պատճառ դարձան: Փետրվարի 28-ի գործով դատավարությունը սկսվել է 2013 թվականի սեպտեմբերի 2-ին: Գործով անցնում է 103 մեղադրյալ, բոլորն էլ՝ զինվորական: Հիմնական մեղադրյալը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, բանակի գեներալ Իսմաիլ Հաքքը Քարադայըն էր: Ուշագրավ է, որ փետրվարի 28-ի գործով հետաքննությունը սկսվել էր հեղաշրջումից շուրջ 14 տարի անց, երբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախաձեռնած օրենսդրական փոփոխություններն արդեն թույլ տվեցին քրեական պատասխանատվության ենթարկել այդ հեղաշրջումը կազմակերպած զինվորականներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |