Տնտեսական07:47, 09 Հոկտեմբեր 2015
Թաներ Յըլդըզ. «Թուրքիան և Ռուսաստանը չեն կարող միմյանցից հրաժարվել»

Թուրքիայի Էներգետիկայի նախկին նախարար Թաներ Յըլդըզը թուրքական «Habertürk TV»-ի լրագրողի հետ խոսել է ռուս-թուրքական հարաբերություններում վերջին շրջանի լարվածությունից և դրանց հնարավոր ազդեցությունից երկու երկրների ընդհանուր էներգետիկ նախագծերի վրա:
Նախկին նախարարը, նշելով, որ երկու երկրներն էլ չեն կարող հրաժարվել միմյանցից, ասել է, որ երկու երկների քաղաքական դիրքորոշումները միշտ չէ, որ կարող են համընկնել:
Խոսելով «Թուրքական հոսք» բնական գազի խողովակաշարի նախագծի մասին` Յըլդըզը նշել է, որ դա ի սկզբանե եղել է Ռուսաստանի նախընտրությունը: Ըստ թուրք քաղաքական գործչի` «Թուրքական հոսքը» ունի նաև ռազմավարական ու քաղաքական կարևորություն և միտված է եղել «ուկրաինական հարցի» լուծմանը:
«Ռուսաստանի Դաշնությունը մեծ երկիր է, սակայն Թուրքիան էլ փոքր երկիր չէ: Հարաբերությունները պետք է առաջ շարժել մինչև դրանք կհասցնեն փչանալ: Մեր նախագահի հայտարարություններն էլ դրան էին ուղղված: Ռուսաստանը Թուրքիային կորցնելը որպես տարբերակ չի դիտարկի»,- նշել է Յըլդըզը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |