09:10, 09 Հոկտեմբեր 2015
Թուրքական լրատվամիջոց. «Թուրքը կարող է Նոբելյան մրցանակ ստանալ նաև առանց ասելու՝ Հայոց ցեղասպանություն»
Ամերիկաբնակ թուրք գիտնական, ԱՄՆ-ի Հյուիսային Կարոլինայի համալսարանի բիոքիմիայի և բիոֆիզիկայի ամբիոնի դասախոս Ազիզ Սանջարը դարձել է նոբելյան մրցանակակիր: Մրցանակին նա արժանացել է ԴՆԹ վերականգնման գործում բջիջների կիրառած մեխանիզմների ուսումնասիրության համար:
Թեմային անդրադարձած թուրքական «Superhaber TV» -ի ինտերնետային կայքը այդ լուրը հրապարակել է. «Պարզվում է՝ թուրքը կարող է Նոբելյան մրցանակ ստանալ նաև առանց Հայոց ցեղասպանություն ասելու» վերնագրի ներքո:
Նշենք, որ Նոբելյան մրցանակի արժանացած առաջին և մինչև 2015թ.՝ Թուքիայի միակ քաղաքացին արձակագիր Օրհան Փամուքն էր, ով մեծ ճանաչում ունի թե Թուրքիայում, թե երկրի սահմաններից դուրս: Հայտնի է, որ Փամուքը չի կիսում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական վերաբերմունքը: Նա այն սակավաթիվ թուրք մտավորականներից է, ով ճանաչել ու դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում Ազիզ Սանջարը խոսել է Թուրքիայում և Թուրքիայի սահմաններից դուրս գիտական աշխատանքով զբաղվելու առանձնահատկությունների ու տարբերությունների մասին: Ամերիկաբնակ գիտնականը այս առթիվ մասնավորպես ասել է. «Երկրից դուրս ավելի մեծ հաջողությունների են հասնում: Ես խոսել եմ հայրենիքում ապրող մի քանի ընկերների հետ: Իսկապես անձնազոհ, իրենց գիտությանը նվիրած մարդիկ են: Բայց այդքան իրարանցումների մեջ աշխատել չեն կարողանում, նրանց ուշադրությունը շեղվում է: Ես էլ լինեմ, իմ ուշադրությունն էլ կշեղվի»:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |