Միջազգային13:33, 12 Հոկտեմբեր 2015
Ջեմ Օզդեմիրը ԵՄ-ին կոչ է արել սառեցնել Թուրքիայի հետ երկխոսությունը

Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրն Անկարայում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ հայտարարություն է արել:
Թուրքական «Taraf» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ Օզդեմիրը նշել է, որ պայթյունները կազմակերպվել են իշխանության կողմից՝ նոյեմբերի 1-ի ընտրությունների նորմալ ընթացքը խանգարելու և ընտրությունների նախաշեմին երկրում քաոս առաջացնելու նպատակով:
«Ինչպես երևում է՝ ամեն ինչ անում են, որպեսզի կանխեն նորմալ և արդար ընտությունների կազմակերպումը»,- ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ ընտրությունների կանոնավոր ընթացքի դեպքում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և Էրդողանը կրկին չեն կարողանալու խորհրդարանում մեծամասնություն ապահովել:
«Օզդեմիրը Եվրամիությանը կոչ է արել՝ դադարեցնել Թուրքիայի հետ ընթացող բանակցությունները: «Ցանկացած համաձայնություն կարող է տպավորություն ստեղծել, թե Էրդողանը մեզ համար նորմալ զրուցակից է: Նոյեմբերի 1-ի ընտրություններից առաջ մենք պետք է խուսափենք այնպիսի քայլերից, որոնք կարող են գնահատվել որպես աջակցություն Էրդողանին: Ընտրություններում հավանական պարտության դեպքում սեփական սխալների համար պատասխան տալու անհրաժեշտության վախից իր սեփական երկրում քաոս առաջացնող ղեկավարը չի կարող վստահելի գործընկեր լինել»:
Գերմանացի քաղաքական գործիչը նշել է նաև, որ ով էլ լինի Անկարայի պայթյունների կազմակերպիչը, դրա անմիջական թիրախը եղել են Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ- CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ- HDP) կուսակցությունները, որոնք ևս ներկա են եղել Անկարայի խաղաղ ցույցին: Ըստ Օզդեմիրի՝ պայթյուններն ակնհայտ սադրանք են, որոնց նպատակը ընտրություններից առաջ երկրում քաոս առաջացնելն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |