Տարածաշրջան12:43, 12 Հոկտեմբեր 2015
Քուրդ բարձրաստիճան հրամանատարի հայտարարությունը զինադադարի մասին

PKK-ի զինված թևը համարվող «Քուրդիստանի համայնքների միության» (KCK) գործադիր խորհրդի անդամ Մուրադ Քարայըլանը հայտարարել է, որ համաձայն հոկտեմբերի 10-ին իրենց հայտարարած հրադադարի` «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) կդադարեցնի զինված գործողությունները Թուրքիայի տարածքում:
Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հղում անելով քրդական «Fırat» լրատվական գործակալությանը, գրում է, որ Քարայըլանն ասել է, որ իրենց հայտարարած զինադադարի ընթացքում որևէ գործողություն չի կատարվի, եթե իշխանությունները ժողովրդի դեմ հարձակումներ չիրականացնեն: Վերջինս նշել է, որ ճանապարհներին ստուգումներ իրականացնող PKK-ականները ևս հետ կքաշվեն բազաներ:
Ըստ աղբյուրի` Քարայըլանը զինյալներին խիստ ցուցում է տվել պետության` զինադադարին հավատարիմ մնալու դեպքում որևէ զինված գործողություն չիրականացվել:
Քուրդ հրամանատարը հայտարարել է նաև, որ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP), համագործակցում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ:
«Այսպես, թե այնպես ԱԶԿ-ն գործի մեջ է»,- նկատել է Քարայըլանը:
Հիշեցնենք, որ «Քուրդիստանի համայնքների միության» հոկտեմբերի 10-ին տարածած հայտարարության մեջ նշել էր, որ ժողովրդի և զինյալների դեմ իշխանությունների կողմից հարձակումներ չիրականացվելու պարագայում իրենք կդադարեցնեն զինված գործողությունները և չեն խոչընդոտի նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների ազատ և արդար անցկացմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
«Ցեղասպանության անեծքն այս հողերի վրայից չի վերանա, Թուրքիան լավ օր չի տեսնի»:
Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |