Իրավական13:54, 13 Հոկտեմբեր 2015
Դիարբեքիրում ձերբակալվել է «Reuters»-ի թղթակիցը
Դիարբեքիրում ձերբակալվել է հայտնի «Ռոյթերս» («Reuters») միջազգային լրատվական գործակալության լրագրողը: Թուրքական «Posta» թերթի փոխանցմամբ՝ հարավ- արևելյան տարածաշրջանում «Ռոյթերսի» թղթակից և օպերատոր Ֆարուք Յուջեն ձերբակալվել է Դիարբեքիրի Սուր շրջանում երեք օր շարունակ չդադարեցվող պարետային ժամի և Անկարայի ահաբեկչությունների դեմ իրականացվող բողոքի երթի լուսաբանման ժամանակ:
Շուրջ 5.000 ցուցարարից բաղկացած խումբը քայլերթից հետո ներկայացրել է իր պահանջներն ու նստացույց կազմակերպել: Ցույցը ցրել ցանկացող ոստիկանների և ցուցարարների միջև բախում է սկսվել: Ցուցարարները քարեր ու շշեր են նետել ոստիկանների կառուցած բարիկադների ուղղությամբ, իսկ ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել:
Ֆարուք Յուջեն հեռախոսի միջոցով լուսանկարել ու նկարահանել է բախումը, ինչի համար ոստիկանները նրան ձերբակալել են: Անվտանգության բաժանմունքի աշխատակիցները թեև ընդունել են, որ Ֆարուք Յուջեն ընդամենը իր լրագրողական պարտականությունն է կատարել և խոստացել են , որ նրան ազատ կարձակեն, սակայն լրագրողը ազատ չի արձակվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |