Տնտեսական10:11, 13 Հոկտեմբեր 2015
Համաշխարհային բանկը զգուշացրել է Թուրքիայի տնտեսության ծայրահեղ վիճակի մասին

Համաշխարհային բանկը հոկտեմբերի դրությամբ Թուրքիայի տնտեսական վիճակը գնահատող նոտա է հրապարակել: Թուրքական «Habertürk» լրատվական կայքի համաձայն՝ ըստ նշյալ փաստաթղթի՝ թուրքական լիրայի արժեզրկման և նավթի գնի նվազման պայմաններում Թուրքիայում բյուջեի պակասորդը , հակառակ կանխատեսումների, չի նվազել:
«Չնայած, որ էներգիայի պակասորդը նկատելիորեն նվազել է, այնուամենայնիվ, 2014թ. դրությամբ 42.6 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք պակասորդը 2015թ. հասել է 45 մլրդ ԱՄՆ դոլարի»: Ըստ համաշխարհային բանկի գնահատման՝ բյուջեի պակասորդի նման աճը պայմանավորված է հիմնականում առևտրական համագործակցության թուլությամբ և 2015թ. ամռանը գրանցված զբոսաշրջիկների թվի անկմամբ:
Ըստ աղբյուրի՝ բյուջեի պակասորդի վրա բացասաբար է ազդել նաև եվրամիությանն անդամակցության գործընթացի դանդաղ ընթացքը, MENA (Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի) երկրների և Ռուսաստանի հետ կապված դժվարությունները, ինպես նաև՝ երկրի ներսում տիրող քաղաքական անկայությունն ու անորոշությունը:
Համաշխարհային բանկը արձանագրել է, որ 2013թ.-ից ի վեր Թուրքիայում ներդրումների ծավալները էապես նվազել են՝ զգուշացնելով. «Ներդրողների վստահությունը կրկին նվաճելու և զարգացումը խթանելու համար շտապ անհրաժեշտ է ապահովել քաղաքական կայություն և կառուցվածքային բարեփոխումների կիրառել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |