Իրավական08:13, 13 Հոկտեմբեր 2015
ՄԻԵԴ-ը հոկտեմբերի 15-ին կհրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով իր վերջնական վճիռը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը շուտով կհրապարակի Թուրքիայի «Վաթան» («Հայրենիք») կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի գործով վերջնական վճիռը:
Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը կամփոփի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով 2013թ. դեկտեմբերին կայացված վճռի՝ շվեյցարական կողմի բողոքարկման պահանջը: Այս գործով ՄԻԵԴ-ի վերջնական որոշումը կհրապարակվի 2015թ. հոկտեմբերի 15–ին:
Փերինչեքի փաստաբան Մեհմեթ Ջենգիզը հույս է հայտնել, որ եթե դատարանի որոշումը լինի հօգուտ Փերինչեքի, ապա բոլոր այն երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը կամ Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող ու քրեորեն պատժող որոշումներ ընդունել, ստիպված կլինեն փոփոխություններ մտցնել իրենց օրենքներում և որոշումներում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Դողու Փերինչեքը, «Հայոց ցեղասպանությունը իմպերիալիստական սուտ է» արտահայտության համար շվեյցարական դատարանների կողմից դատապարտվելով, անհատական հայցով դիմել էր ՄԻԵԴ: 2013թ. դեկտեմբերի 27-ին ՄԻԵԴ-ի երկրորդ պալատը որոշում էր կայացրել ի օգուտ Փերինչեքի՝ հայտարարելով, որ ցեղասպանության ժխտման դատապարտումը խոսքի ազատության սահմանափակում է և Փերինչեքի խոսքերի լիովին տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի սահմաններում:
Շվեյցարիան իր հերթին բողոքարկել էր ՄԻԵԴ-ի այս որոշումը: 2015թ հունվարի 28-ին Ստրասբուրգում տեղի ունեցած «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարությանը բացի Փերինչեքից, Թուրքիայի և Շվեյցարիայի պաշտոնական ներկայացուցիչներից որպես երրորդ կողմ ներկայացված էր նաև Հայաստանի Հանրապետությունը:
Նշվում է, որ ՄԻԵԴ-ն իր վճիռը կայացրել է 2015թ հուլիսի 9-ին, իսկ հոկտեմբերի 15-ին այն կներկայացվի հանրությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |