Մշակութային07:30, 13 Հոկտեմբեր 2015
Անթալիայում բացվել է Պիկասոյի և Արա Գյուլերի ցուցահանդեսը

Անթալիայում մեկ հարկի տակ կանցկացվի աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի ստեղծագործությունների և պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը:
Թուրքական «Milliyet» թերթը տեղեկացնում է, որ Պիկասոյի աշխատանքների ցուցադրությամբ պաշտոնապես բացվել է Անթալիայի մշակույթի և արվեստի կենտրոնը: Անթալիայի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Դավութ Չեթինը կենտրոնի բացման արարողության ժամանակ հայտնել է, որ Պիկասոյի ստեղծագործությունների ցուցահանդեսին զուգընթաց կցուցադրվեն մեկ այլ համաշխարհային մեծության՝ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքները:
«Լույս և պատմություն. Անթալիան Արա Գյուլերի աչքերով» խորագրի ներքո կցուցադրվեն լուսանկարներ, որոնք հատկացվել են Արա Գյուլերի արխիվից:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2016 թվականի փետրվարի 28-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |