Քաղաքական07:43, 14 Հոկտեմբեր 2015
Times-ը Էրդողանին համեմատել է Շեքսպիրի Լիր արքայի հետ
Բրիտանական հայտնի «Times» պարբերականը Թուրքիայի և Էրդողանի վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել: Թուրքական «t24.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հոդվածում Թուրքիան բնութագրվել է որպես «Եվրոպայի հիվանդ մարդը» (ժամանակին այս արտահայտությունը կիրառվել է Օսմանյան կայսրության համար՝ տնտեսապես քայքայված լինելու պատճառով: - խմբ. ), իսկ Էրդողանը համեմատվել է Շեքսպիրի Լիր արքայի կերպարի հետ:
«Times»-ի թղթակից Ռոջեր Բոյզի հեղինակած հոդվածում առաջ է քաշվել այն տեսակետը, որ եթե Էրդողանը թույլ տա երկիրը պառակտվի, ապա դա իր բացասական ազդեցությունը կունենա նաև արևմտյան պետությունների վրա:
«Մինչ Էրդողանն իր 100 սենյականոց պալատում նստած՝ գոռգոռում է թշնամիների վրա, նրա «թագավորությունը» մասնատվում է պատերազմի, բախումների և փոխադարձ մեղադրանքների պատճառով, ճիշտ և ճիշտ՝ ինչպես Լիր արքայի խավար ու անհանգիստ ժամանակներում: Թուրքիայի սահմանների մոտ պատերազմը հետզհետե ընդլայնվում է, ու երկիրը գլորվում է դեպի քաոս», - գրում է թերթը:
Ըստ Բոյզի՝ Էրդողանը նախկինում բավական հստակ կերպով ղեկավարում էր Թուրքիան, իսկ այժմ այդ հստակությունն իր տեղը զիջել է շփոթությանն ու խարդավանքներին: Բրիտանացի վերլուծաբանը նաև կարծիք է հայտնել, որ թեև Էրդողանը խնդիր ունի Պուտինի հետ, այնուամենայնիվ, երազում է ունենալ նրա պես ազատ գործելու հնարավորություն:
«Էրդողանը մեն մի նպատակ ունի՝ հասնել նախագահական համակարգի ընդունմանը՝ իր ձեռքում կենտրոնացնելով բոլոր լծակները: Նա քննադատում ու փնովում է քրդերին՝ ինչպես Լիր արքան էր հարձակվում իր երախտամոռ զավակների վրա: Սակայն չնայած իր ողջ անզորությանը՝ Էրդողանը պետք է ջանք թափի քավության նոխազ չդառնալու համար: Նա պետք է դադարեցնի Թուրքիայի սահմաններին ծավալվող պատերազմը: Հակառակ դեպքում վաղ թե ուշ քրդերի անջատողականությունը կստացվի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |