Տարածաշրջան07:49, 14 Հոկտեմբեր 2015
Իգդիրում վանդալները պոկել ու վնասել են Կողբ քաղաքի մուտքին ու ելքին փակցված հայերեն տառերը

Թուրքիայում անհայտ անձիք հարձակվել ու վնասել են Իգդիրի Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքի կամարին տեղադրված հայերեն «Բարի եկաք» և «Ցտեսություն» գրության տառերը:
Այս մասին տեղեկացնող թուրքական «İhlas» լրատվական գործակալությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հարձակվողները քաղաքապետարանի նախաձեռնած քառալեզու (թուրքերեն, քրդերեն, անգլերեն, հայերեն) գրության վրայից պոկել են միայն հայերեն տառերը:
Գործակալությունը հայտնում է, որ այսօր առավոտյան ոստիկանությունը մատնահետքեր է վերցրել վնասված տառերից ու հետաքննություն սկսել:
Նշենք, որ Թուրքիայում գործող «Իգդիրի Ադրբեջանի տուն» անվամբ միությունը ավելի վաղ նախաձեռնել էր ստորագրահավաք՝ ընդդեմ վերոնշյալ հայերեն գրության:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ տեղադրված քառալեզու գրությունը մեկնաբանելիս համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը հատուկ անդրադարձել էր հայերեն գրությանը՝ ասելով. «Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից առաջ Թուզլուջան հայկական բնակավայր է եղել: Հայաստանի հետ հարևան գավառ է: Կյանքը միշտ չէ, որ այսպես է շարունակվելու: Մենք այստեղ հայկական գերեզմանոց ունենք: Մեր սարահարթի անվանումը հայկական յայլա է: Այստեղի շատ վայրերի անունները հայերեն են: Այստեղ ապրած հայ բնակչությունը շրջանի կառուցման գործում մեծ ավանդ է ունեցել: Հայերեն գրությունն ավելացրել ենք որպես հարգանիքի տուրք այդ ամենին»,- նշել էր Կողբի համաքաղաքապետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բիշքեքում Քուրթուլմուշը հանդիպում կունենա Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուուլիի հետ։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |